Խոսրովի արգելոցի կենդանիները վերադառնում են
ՀասարակությունԽոսրովի անտառը վերադառնում է բնականոն կյանքին. ֆեյսբուքում այս մասին հայտնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը՝ փրկարարների հետ զրույցից հետո։
«Խոսրովի արգելոցի վրա թռչում է 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան,-ռադիոկապի միջոցով Խոսրովի անտառից Ճգնաժամային կառավարման կենտրոն են զեկուցում տեղում աշխատող փրկարարները։- Դա նշանակում է, որ էլ ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են»։