Արոնյանն իր սիրելիի հետ ֆոտոշարք է հրապարակել
ՍպորտՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ֆոտոշարք, որում ներկայանում է իր ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ:
Ֆոտոշարքը հրապարակվել է հարսանիքի նախաշեմին, որը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 30-ին:
Ֆոտոշարքը Լ.Արոնյանը մակագրել է Կորնթացիներին ուղերձից մեջբերումով.
«Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա։ Եթե մարգարեանալու պարգև ունենամ, իմանամ բոլոր սրբազան գաղտնիքներն ու ձեռք բերեմ ողջ գիտելիքները, եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար և եթե մարմինս էլ տամ, որպեսզի պարծենամ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չունեմ»։