Հայ ուսանողուհին հազիվ է փրկվել Բարսելոնի ահաբեկչությունից
ՀասարակությունՄարդիկ ահաբեկիչներից պաշտպանվելու տեղ չունեին, փրկվել են միայն վազելով։ Sputnik Արմենիան զրուցել է նախօրեին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկի հետ։
Sputnik / Նոնա Մելիքյանը մինչև հիմա ուշքի չի գալիս: Բարսելոնայի կենտրոնական Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ հենց այդ փողոցում էր: Աչքով է տեսել, թե ինչպես է սպիտակ մինիվենը մխրճվել մարդկանց բազմության մեջ ու տրորել նրանց, հետո՝ կանգնել անիվների տակ հայտնված մարդկանց քանակի պատճառով: Տեսածը միանգամից չի հասկացել, գլխի է ընկել՝ ինչ է կատարվում, երբ մարդիկ սկսել են վազել իր ուղղությամբ, ինքն էլ նրանց հետ: Վազելով, ընկնել-վեր կենալով մի կերպ հասել է հարակից նեղ փողոցներից մեկի դեղատունը:
«Երբ դեղատնից դուրս եկա, տեսա, որ հիմա էլ հակառակ ուղղությամբ են մարդիկ դեպի ինձ վազում, այսինքն՝ոչ թե Ռամբլայից, այլ դեպի Ռամբլա: Պարզվեց` հենց այդ ուղղությամբ է գնացել ավտոմատով զինված ահաբեկիչներից մեկը, և հիմա էլ մարդիկ նրանից էին փախչում: Հարակից խանութներն այդ ժամանակ փակել էին իրենց երկաթե վարագույրները, ու հավաքված մարդիկ պաշտպանվելու տեղ չունեին, մնում էր միայն վազել»,- պատմում է Նոնան:
շարունակությունը՝ կայքում