«Մեզ համար Հայաստանը կարող է դառնալ թշնամական երկիր»․ Ռուսաստանից սպառնում են
ԱմենաընթերցվածՌուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը կարծում է, որ Հայաստանը ևս Ռուսաստանի համար կդառնա թշնամական երկիր, ինչպես Ուկրաինան. «Մենք վաղուց ենք նկատել, որ Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ կոշտություն չեն ցուցաբերում, որպեսզի ճնշեն արտասահմանյան կազմակերպությունների հակառուսական ծրագրերի ֆինանսավորումը, և իրենք են ստեղծում նյութական հենք՝ հակառուսական քաղաքականության համար, փառաբանելով այնպիսի գործիչների, ինչպիսին է Գարեգին Նժդեհը»,-ասել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Մարկովը «Вестника Кавказа» պարբերականի հետ զրույցում:
Քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանը այս կերպ նպաստում է այն բանին, որ Ռուսաստանի համար դառնա թշնամական երկիր, ինչպիսին Ուկրաինան է: