Վազե՞լ, թե՞ սեքս անել
LifeՄոնրեալի համալսարանի մի խումբ գիտնականներ համեմատել են վազքի և սեքսի ընթացքում ծախսվող կալորիաների քանակությունն ու հայտնաբերել, որ վազքն այդ առումով առավելություն ունի սեքսի հանդեպ։ Մասնագետների խոսքերով, աղջիկները կես ժամ վազքի ժամանակ ծախսել են 210 կալորիա, տղամարդիկ՝ 280։ Սեքսի ժամանակ՝ աղջիկները ծախսել են 70, տղամարդիկ՝ 100 կալորիա։
Հետազոտության հեղինակ Էնտոնի Կարելիսը տղամարդկանց՝ ավելի շատ էներգիա ծախսելու փաստը բացատրել է վերջիններիս քաշի գերազանցությամբ։