Հայերեն


2 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեական գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում: Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր: Ալբերտ Վ.-ն, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ Ալբերտ Վ.-ն 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքում նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է: Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վ.-ն, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորը անփութորեն ստորագրել է որոշման տակ: Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ն, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել է, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել: Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված