«Ադրբեջանցի ազգ չկա». թուրք պատմաբանն աղմկահարույց հայտարարություն է արել
Բաց մի թողեքԹուրք պատմաբան, պրոֆեսոր Իբեր Օրթայլըն աղմկահարույց հայտարարություն է արել ադրբեջանցիներին «ազերի» կոչելու ու ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի՝ ադրբեջանցիների պատմության կերտման հարցում ունեցած ազդեցության մասին:
CNN Turk-ի եթերում ելույթ ունեցած պատմաբանը Ստալինին անգրագետ վրացի է անվանել և հայտարարել, որ «ազերի» եզրույթը հենց Ստալինի հորինածն է, որը սխալ է:
«Ազերին ուրիշ է, ադրբեջանցին՝ ուրիշ: Ազերի ազգ չկա, դա Ստալին կոչվածի հորինածն է, նա անգրագետ վրացի էր, ազգություններից բան չէր հասկանում, ահավոր տիպ էր», – ասել է թուրք պատմաբանը հեռուստահաղորդման ընթացքում: