ԱԱԾ-ում միայն Կուտոյա՞նն է աշխատում
ՔաղաքականությունԱզգային անվտանգության ծառայության կայքը պետական գերատեսչությունների կայքերին ներկայացվող պահանջներին առհասարակ չի բավարարում: Կայքում անգամ նշված չէ, թե ովքեր են աշխատում ԱԱԾ-ում: Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ ակնկալեք, որ ԱԱԾ-ն կհրապարակի իր գործակալների անունները, սակայն գոնե բարձրաստիճան պաշտոնյանների, տեղակալների, պետերի անունները պետք է լինեն կայքում: Բայց արի ու տես, որ ԱԱԾ-ում միայն Կուտոյանն է աշխատում, ուրիշ ոչ ոք: Կայքի «Ղեկավարություն» բաժնում միայն Գեորգի Կուտոյանի կենսագրականն է զետեղված:
Լավ կլիներ, որ մեր գերատեսչությունները կարդային «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որտեղ թվարկվում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը: Այսպես, օրինակ, տարին առնվազն մեկ անգամ տեղեկատվություն տնօրինողը պետք է հրապարակի բյուջեն, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը եւ այլն:
Նյութի աղբյուրը` «Հրապարակ»