Հայտնի են դարձել Լոռվա ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Հայտնի են դարձել Լոռում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները: NEWS.am-ի Լոռու թղթակիցը հաղորդում է, որ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում վթարի ենթարկվածներից մահացել են 58-ամյա Գագիկ Վարդումյանը ու 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը:
Տուժածներից երկուսը՝ 20-ամյա Հերմինե Գասպարյանն ու 20-ամյա Մհեր Վարոսյանը ներկայումս գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Վթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 35-ամյա Էդգար Վարդումյանը, 23-ամյա Մարիամ Մանյանը, նաև 7-ամյա Էրիկ Վարդումյանն ու Արարատ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Այգեհատի գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Վ.) և «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987 թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել 7 մարդ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram