Հայերեն


«Սրանք, այստե´ղ, ի՞նչ են ուզում այս ժողովրդից: Սրանք մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց» Հայկական Թալիբան - մաս 2

Քաղաքականություն

Նույնիսկ Իրաքում, որի ղեկավարը հակաամերիկյան ցույցերը տաքացնում էր տրիբունայից հրացանազարկելով, մի երկրում, որը բազմիցս ռմբակոծվել է ու շարունակում է ռմբակոծվել անգլո-ամերիկյան ռումբերով, որտեղ Ջիհադ են հայտարարում ու հրապարակներում մոլեգնում են տասնյակ հազարավոր տղամարդիկ ու ավտոմատներով համազարկ տվող հարյուր կիլոյանոց կերած-խմած կանայք, նույնիսկ այդ երկրում մեկնումեկի մտքով չի անցնում բոյկոտել գոնե անգլիական ապրանքները, որովհետեւ Աստծուց վախ ունեն եւ գիտեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ միայն էժանագին մթերքի հույսին են: Ուրեմն, հարցը այստեղ թշնամանքի աստիճանը չէ: Հազիվ թե իրաքցիները իրենց ավելի պակաս անիրավված են համարում Ամերիկայի կողմից, քան հայերը՝ թուրքերի: Նաեւ՝ իրաքցիների կորուստն ու վիրավորանքն է թարմ: Իհարկե, իրաքցիների մեջ էլ կլինեն հոգեկան հիվանդներ, բայց նույնիսկ կիսախելագար Սադամի ռեժիմը թույլ չի տալիս, որ ատելությունը սպառնալիք դառնա երկրի պարենային անվտանգությանը: Նրանք պատրաստ են զանգվածաբար զոհվել անհավատների դեմ պատերազմում, բայց սովի մատնվել անտեր շան նման սեփական հայրենիքում՝ չեն ուզում:
... Սրանք, այստե´ղ, ի՞նչ են ուզում հայ ժողովրդից: Սրանք, կուսդպրոցներն ու ինտերնացիոնալ ահաբեկչական դպրոցներն ավարտածները մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց: Հարցնում եմ, որովհետեւ բնական ճանապարհով դեռ աշխարհ չի եկել մի արարած, որը ի ծնե զրկված լինի ուղեղից եւ բնազդից՝ միաժամանակ: Այդպես նույնիսկ թուրքը չի վարվել հայի հետ, ինչպես վարվում են թուրքից ու հայից անբնական ճանապարհով ստացված թուրքի վաստակները, ինչպես քնքշորեն կասեին լոռեցիք: Թուրքերը ընդունակ են ավելի նուրբ խաղի՝ իրենց հարևան հայ կանանց զավակների եւ փողի միջոցով Հայաստանում մուլտ նկարել՝ հայ ազատագրական շարժման մասին:
... Եւ հիմա, որ երկնքից այդպիսի հնարավորություն է ընկել ձեռքները, ո՞նց իրենց մուռը չհանեն կորցրած փողերի, կիսատ մնացած կարիերայի, Բաքվում թողած տան ու «ընտանիքի տան բարեկամ» թուրք հարեւանին կորցնելու համար: Եւ ո՞նց չպոռթկա պղտոր արյան ձայնը, ո՞նց վրեժխնդիր չլինեն ու չպղծեն թշնամու սրբություններն ու լեզուն՝ իրենց ատելի հայերենով ռեկլամ հնարելով լամպերի վրա: Ո՞նց հրապարակ չհանեն թուրքական գյուղական ընտանիքի բարքերը, որը թույլ է տալիս եղբայրը եղբոր հետ խաղաղ զրույցի նստի՝ մեր ուշունց տալով, մոր իսկ ներկայությամբ։ Այսպես, այս տարիներին, թյուրիմացության մեջ գցելով հայերին, իբր «իրար հետ լավ չեն»: Այդպես, այդ ռեկլամի, լեզվի, առակախոսության խաղում վայ թե շատ առաջ գնան եւ սկսեն անեկդոտի պառավի ասած՝ շենքի խավար մուտքում լամփուշկա ուտել: Աննամուսի վերջը չէ՞ որ այդ է լինելու:

Ահա մեր այսօրվա տեղը աշխարհում: Չորս հարեւաններից երկուսի հետ թշնամություն, մյուս երկուսի հետ՝ քիչ թե շատ դրացիական հարաբերություն, բայց որոնք իրենք էլ սովի են մատնված: Բայց հայ թալիբները թալիբ չեն լինի, եթե մինչեւ հեռանալը Վրաստանի սահմանն էլ չփակեն Հայաստանի ժողովրդի դեմ: Հայաստանում հասարակական բաղնիքներ չեն փակում, իսկ սաունաները չեն փակում, որովհետեւ դրանցից փող ունեն հայ թալիբների օրենսդիրները: Զի բոլոր քիսաչիները սրանց օրոք օրենսդիր դարձան: Նաեւ՝ չեն ստիպում զանգվածաբար մորուք պահել, որպեսզի նոր խժդժությունների ժամանակ բացահայտված դաշնակները սխալմամբ չխփեն չբացահայտվածներին:
Նաեւ՝ հավատի հարցում են տարբեր: Հավատի, ոչ թե կրոնական պատկանելության: Նրանք մոլեռանդորեն հավատում են իրենց աստծուն, սրանք՝ նույնքան մոլեգնորեն ոչ մի սրբություն չեն ճանաչում: Թվում էր, թե կրթության տարբերություն պիտի լիներ: Բայց թվում է առաջին հայացքից: Թե´ նրանց՝ Պակիստանի մեդրեսեներում ուսանած ապագա մոլլաներին, թե´ սրանց՝ կուսդպրոցներ ու մերձավոր արեւելքի մարքսիստական ճամբարներ անցած մանկուրտներին թափում են նույն կաղապարից․ ուղեղները հանած:
Նմանությունների ու տարբերությունների անվերջանալի շարքն ընդհատելով՝ կարելի է միջանկյալ ամփոփում տալ: Վարձկանների եւ տերերի փոխհարաբերությունների ճգնաժամի սկիզբը նշան է այն բանի, որ այդ կարգավիճակով նրանք իրենց դերակատարումը ավարտել են:
 Ճակատագրի հեգնանքով՝ մեր չորս հարեւաններից նույն Իրանն է առավելապես շահագրգռված, որ Հայաստանի շրջափակումը լինի հավերժ: Այնպես որ, Աֆղանստանը չի մասնատվի, եւ փուշթունների իշխանությունը միջազգային ճանաչում կստանա: Իսկ հայ փուշթունները իրենց ու Ղարաբաղը կործանելուց հետո հայ ժողովրդին կթողնեն սովի, վհատության եւ հարեւանների հետ տարիների թշնամանքի հետ՝ միայնակ:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, մարտ 2001 թ․

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված