Հայերեն


Անսպասելի առաջարկ Թուրքիային. Հայաստանի համար հնարավորություն է բացվում

Քաղաքականություն

Լրագիր ․ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ: Իզմիրում միջազգային տոնավաճառի բացման արարողությանը թուրք նախարարը նշել է նաև, որ Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր կնքելու առաջարկություն են ստացել, սակայն պետք է ամեն ինչ անեն, որ այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին:
Անդրադառնալով այս հայտարարությանը, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը:
Իր հերթին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:
Թուրք նախարարն ասում է, թե առաջարկ են ստացել, բայց թե որքանով են լուրջ ընդունում այւդ առաջարկն Անկարայում՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ այդ խնդիրը ռուս-թուրքական հարաբերություններում խաղարկվող թեմաներից է, որով կողմերը փորձում են «գայթակղել» միմյանց, այն առեւտրի առարկա դարձնելով:
Այնուամենայնիվ, եթե Թուրքիան իսկապես մտադիր է համաձայնագիր ստորագրել ԵՏՄ հետ ու միանալ Մաքսային տարածքին, ապա այստեղ անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը: Հայաստանը, ենթադրվում է, դրա դիմաց կարող է պայմաններ առաջ քաշել, օրինակ՝ սահմանի բացումն առանց նախապայմանների:
Հայկական կողմն ասում է, թե «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: Սակայն զավեշտը կարող է անցնել, եթե Թուրքիան ստորագրի համաձայնագիրը, այդպիսով բացելով նաեւ ԵՏՄ-ի հետ միակ ցամաքային սահմանը:
Մյուս կողմից, արդյոք ԵՏՄ հետ համաձայնագրի ստորագրման պարագայում սահմանն այսպես ասած մեխանիկորեն չի բացվում: Այդ դեպքում Թուրքիան կարող է պահել դեմքն Ադրբեջանի մոտ, քանի որ սահմանը փակել է ի աջակցություն Ադրբեջանի:
Հասկանալի է, որ Թուրքիան էլ իր պահանջներն է առաջ քաշելու, փորձելով հարթել Ռուսաստանի հետ որոշ խնդիրներ, այդ թվում՝ ենթադրվում է հայկական խնդիրները, ներառյալ՝ Ղարաբաղյան:
Ի՞նչ դիրքորոշում կունենան ԵՏՄ մյուս անդամները: Բնական է՝ նրանք հավանություն կտան Թուրքիայի միացմանը: Ռուսաստանը նույնպես պահանջներ կներկայացնի Թուրքիային, եւ այս պարագայում հետաքրքիր է՝ դրանք կդրվեն զուտ հայկական «դիմադրության» շրջանակներո՞ւմ, թե ավելի լայն սպեկտրով:
Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջ, այսպիսով, առաջանում է նոր խաղի հնարավորություն, որը որքան ռիսկային է, այնքան էլ պարունակում է բավական մեծ քաղաքական մանեւրի պոտենցիալ:

Վարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբին
Ամենադիտված