ՊՆ փոխնախարարի նվաստացուցիչ հայտարարության տրամաբանությունը հղի է լուրջ վտանգներով
Քաղաքականություն«Այդ ճակատամարտը պետք է ընդունել որպես պատմական փաստ, որն այն ժամանակվա պատմական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ տեղի է ունեցել մեր երկրում։ Եթե Իվան Վոլինկինը գնար և այդ հուշաքարի մոտ ծաղիկներ դներ, ապա ես դա նորմալ կընդունեի և կհասկանայի, որ ուղղակի հարգել է, դա իր երկրի պատմությունն է, բայց այստեղ խնդիրն Արտակ Զաքարյանի մտորումներն են ու հռետորաբանությունը, ինչպես նաև այդ օրվան առանձնահատուկ նշանակություն տալը կամ խանդավառությամբ տոնելը, որը ես ոչ մի կերպ չեմ հասկանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օշականի ճակատամարտի 190-ամյակին։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
շարունակությունը՝ կայքում