Վերջին փուլը
ԱշխարհԼրագիր / Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ չեն հանդուրժի Թուրքիայի միջատությունը երկրի ներքին գործերին։
«Էրդողանի մշտական միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Գերմանիայում, ես միանգամայն հստակ մերժում եմ»,-ասել է Կուրցը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել Գերմանիայում բնակվող թուրքերին առաջիկա ընտրություններին չքվեարկել գործող կանցլեր Անգելա Մերկելի օգտին: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն այս հայտարարությունը գնահատել էր որպես «երկրի ընտրական գործընթացներին կոպիտ միջամտություն»:
Ի պատասխան, Էրդողանը կոպիտ խոսքեր է շռայլել Գերմանիայի ԱԳ նախարարի հասցեին. «Նա ոչ մի սահման չի ճանաչում: Ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ: Իմացիր քո տեղը», - ասել է նա:
Ավստրիայում ու Գերմանիայում սպասվում են խորհրդարանի ընտրություններ: Այդ երկրներում ապրում են միլիոնավոր թուրքեր: Գերմանիան եւ Ավստրիան Էրդողանին արգելել էին իրենց երկրների տարածքում Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը, որից էլ սաստկացել է Էրդողանի հռետորաբանությունը: Նա կոչ է անում թուրքերին չքվեարկել գործող իշխանությունների օգտին:
շարունակությունը՝ կայքում