«Դու ո՞վ ես, որ ինձ հետ խոսես․ չափերդ ճանաչիր»․ Էրդողանը՝ Գերմանիայի արտգործնախարարին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ոճով վիրավորական հայտարարություն է արել իրեն քննադատած Գերմանիայի ԱԳ նախարարին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դենիզլիում մի հանդիպման ժամանակ պատասխանել է Գերմանիայի գործերին միջամտելու համար իրեն քննադատած ԱԳ նախարարին։
«Հիմա ինչ-որ արտաքին գործերի նախարարներ կան, որ չափերը չեն ճանաչում։ Դու ո՞վ ես, որ Թուրքիայի նախագահի հետ ես խոսում։ Դու Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսի։ Չափերդ ճանաչիր։ Մեզ փորձում են քաղաքականության դաս տալ։ Դու քանի՞ տարվա քաղաքականության անցյալ ունես, քանի՞ տարեկան ես»,-ասել է Էրդողանը։