«Հայի վաստակ»․ Անկարայի քաղաքապետը «հայ» բառը որպես հայհոյանք է օգտագործել
ԱշխարհՆախկինում եւս «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը շարունակում է նացիստական գործելաոճը։
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի հայտարարության կապակցությամբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում նրան «հայի վաստակ» է անվանել։
Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը մի հարցազրույցում ասել էր, թե Էրդողանի հետ խոսելու միակ լեզուն նրան իր տեղը ցույց տալն է, ինչն էլ կատաղեցրել էր Անկարայի քաղաքապետին։