Տեսանյութեր / Գարեջրի փառատոնը՝ Երեւանում
ՀասարակությունԻնչպես ամեն տարի, այս տարի եւս փառատոնին ներկա են տարբեր տարիքի գարեջրի սիրահարներ՝ Երեւանից, մարզերից եւ արտերկրից: Բացի գարեջրից՝ հավաքվածները նաեւ հնարավորություն ունեն համտեսելու խմիչքին համապատասխան ուտեստներ՝ խեցգետին, հոթ-դոգ, չիպսեր եւ չորահացեր, իսկ երաժշտական ժամանցն ապահովում են պարային համույթները:
Ի դեպ, փառատոնը շարունակվելու է մինչեւ ժամը 23:00-ն. այնպես որ, եթե սիրում եք գարեջուր, ապա շտապեք Կարապի լիճ եւ մասնակիցը դարձեք ամառային այս իրադարձությանը: