Սերժ Սարգսյանի եվրասիական հայացքն ու եվրոպական սանրվածքը
Քաղաքականություն1in.am / Վերջին օրերին ռուսական լրատվական դաշտում հրապարակումներ են հայտնվում Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության, այսպես կոչված, արևմտյան շրջադարձի մասին: Դրանք, մեղմ ասած, չափազանցված են և այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան ընդամենը քարոզչական ֆոն է ստեղծում Երևանի նկատմամբ իր հնարավոր ճնշումներն արդարացնելու համար: Բայց նույնիսկ այդ հրապարակումներում Հայաստանի իշխանության «ուրացման» դրսևորում է համարվում Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը ու շրջանցվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեման:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային նոր համաձայնագին, այնուամենայնիվ, ստորագրվելու է` առաջիկա աշնանը դառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադրությունը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ համաձայնագրի շուրջ քաղաքական հետաքրքրությունը մինիմալի է հասցված ոչ միայն եվրոպական և ռուսական, այլ նույնիսկ` հայկական մեդիա միջավայրում:
Ըստ ամենայնի, սա Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված որոշակի համաձայնության արդյունք է, որին ըմբռնումով են մոտենում Բրյուսելում: Խնդիր է դրված հնարավորինս նվազագույնի հասցնել նոյեմբերին սպասվելիք իրադարձության, ստորագրվելիք փաստաթղթի քաղաքական նշանակությունը:
շարունակությունը՝ կայքում