Ստեփանակերտն ի պաշտպանություն Քոչարյանի
ՔաղաքականությունԱռաջին / Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն արձագանքել է ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի վերջին հարցազրույցին, որը վերաբերում էր բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության խնդրին: Սակայն, տվյալ դեպքում, հարցը ոչ Կոլերովն է, ոչ էլ` այն խնդիրը, որ նա բարձրացել է: Բաբայանն ակնհայտ կեղծել է, երբ անդրադարձել է 1998-ին բանակցային գործընթացից Ստեփանակերտի դուրսմղման պատճառին: «Ադրբեջանի քմահաճույքով սա խախտվեց, բայց որևէ որոշում, առավել ևս՝ կոնսենսուսի միջոցով, չի ընդունվել այն մասին, որ ձևաչափը փոխվում է: Այսինքն՝ որևէ իրավական հիմք, որոշում չկա, որ այս ձևաչափը փոխվել է, չնայած գործընթացը այլ ձևաչափով է ընթանում»,-ասել է նա:
Այն, որ Բաքուն մշտապես փորձել է նենգափոխել արցախյան խնդրի էությունն ու բանակցային ձևաչափը հարմարեցնել իր օրակարգին` նորություն չէ: Այդպես եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, սակայն Հայաստանի առաջին նախագահին հաջողվել է ոչ միայն իրավա-քաղաքական ամրագրում տալ Արցախի բանակցային կարգավիճակին, այլ խրախուսել, որ Ստեփանակերտը կարգավորման գործընթացում ունենա սեփական տեսակետը, դիրքորոշումը: Դրանից շահել են հայկական դիվանագիտությունը, Հայաստանն ու Արցախը:
Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ 1997-ին Ստեփանակերտից Երևան տեղափոխվեց Ռոբերտ Քոչարյանը, ով միջնորդներին համոզեց, որ բանակցություններում կարող է ներկայացնել թե Հայաստանը, և թե Արցախը` ձևախեղելով հակամարտության բովանդակությունն ու ձևաչափը:
շարունակությունը՝ կայքում