Կրկին կրակոցներ
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում կրակոցներ են հնչում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանոպետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մենորա Մարտիրոսյանի տան ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը այնուհետև դիմել է փախուստի։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն կրակոցների հետևանքով կոտրվել են Մ. Մարտիրոսյանի տան պատուհանի ապակիները և վնասվել է 34-ամյա Գեղամ Սարգսյանին պատկանող, այնտեղ կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։