Էլ ինչ կհասցնի անել վերջին բոլշեւիկը մինչեւ վերջին օրը
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության ընթացքում որոշվել է սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովում ստեղծել համահայկական խորհուրդ: Թե որոնք են դրա խնդիրներն ու իմաստը՝ չի պատճառաբանվել, փոխարենը հասկանալի է, որ ինչպես իշխանության ցանկացած նախաձեռնություն՝ այս մեկն էլ է ենթակա իշխանության խնդիրներին:
Վերջին երկու տարիներին, երբ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ այսպես ասած քաղաքական նոր գործընթացին՝ Սահմանադրության ու կառավարման կարգի փոփոխությամբ, բազմաթիվ նման նախաձեռնություններ են հռչակվել, սկսած քաղաքական դաշտի կառուցվածքից, Ազգ-բանակից, մինչեւ Համահայկական խորհուրդ: Դրանց վերաբերյալ տեսակետները գրեթե չեն տարբերվում՝ այդ նախաձեռնությունների նպատակը համակարգին «նոր ոգի» ու կենսունակություն հաղորդելն է «բարեփոխումների» անվան տակ:
Իր հերթին, փորձագետները գրեթե միակարծիք են, որ Սերժ Սարգսյանի համար այս նախաձեռնություններն ունեն սեփական քաղաքական ապագան հստակեցնելու ու իշխանության վերահսկողությունը պահպանելու նպատակ: Նա ունի իր ծրագրերի ներքին ու արտաքին լեգիտիմության խնդիր, եւ այդ նախաձեռնություններն ուղղված են նրա «անփոխարինելիությանը», որը գեներացվում է իշխանական ու ԶԼՄ որոշակի շրջանակներում:
շարունակությունը՝ կայքում