Շշի Մելոյի գլխին հարվածե՞լ են, թե՞ ոչ
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«ՀԺ» / ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է եւ չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր եւ առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: ԱԺ պատգամավորը, սակայն առաջարկը չի ընդունել, ինչից հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մելիք Մանուկյանի գլխին:
Կայքերից մեկի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: ԱԺ պատգամավորին շշով հարվածողը քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է եղել, ով Օշականցի «օրենքով գող» Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաեւ գեներալ Օգանովսկու սանիկը: Ըստ այդմ՝ Մանուկյանի մարդիկ էլ ծեծի են ենթարկել քրեական հեղինակությանը:
շարունակությունը՝ կայքում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram