Երբ թիրախում «աստղերն են». ծեծից մինչև սեռական բնույթի հայհոյանքներ
LifeՎերջին շրջանում բազմաթիվ են դարձել այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները, մշակույթի ներկայացուցիչները, դերասաններն ու երգիչ-երգչուհիները սոցցանցերում հայտնվում են սպառնալիքների, վիրավորանքների ու ահաբեկումների թիրախում: Այն, որ համացանցային 21-րդ դարում որեւէ մեկն ապահովագրված չէ վիրտուալ դաշտում հարձակումներից, գաղտնիք չէ ոչ մեկին. անկախ մարդու զբաղեցրած դիրքից, քաղաքացիական կեցվածքից ու գործունեության ոլոտրից՝ մի վայրկյանում կարող են համացանցում նրա վաստակը ոտնատակ տալ: Շատերը ցանկանում են օրենքի խստությամբ պատժել իրենց դեմ հարձակվողներին, մի մասն էլ մտածում է՝ թող խոսեն, հանգստանան, կանցնի, կգնա: «Ժողովուրդ»-ը փորձել է ի մի բերել վերջին շրջանում, այսպես ասած, «կրակն ընկած աստղերի» հետ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վտանգում են նրանց հեղինակությունը:
շարունակությունը՝ կայքում