«Մայրը երեխային է խեղդում, երեխան հորն է սպանում. այս վիճակի պատասխանատուն իշխանությունն է». Երևանի նախկին քաղաքապետ
ՀասարակությունՎերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները խիստ մտահոգության տեղիք են տալիս: Անհանդուրժողականության, անպատժելիության հետեւանքները շարունակում են ծանր դրսեւորումներ ունենալ: Մարդիկ իրենց առաջ ծառացած խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Մի դեպքում որդին հոր մահվան համար սպանում է մեկ այլ երիտասարդի, տարիներ շարունակ բռնության ենթարկված կինը կացնահարում է ամուսնուն, պարտքի շուրջ առաջացած տարաձայնությունների արդյունքում սգո սրահում սպանվում են 4 հոգի, եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները, կրակոցները, դանակահարությունները ցույց են տալիս, որ մարդիկ խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի՞ հետեւանք է սա:
-Բավականին ակտուալ եւ բարդ հարց եք տալիս: Ցավոք սրտի, իմ կարգի մարդիկ սիրողական գնահատականներ չեն կարող տալ: Օբյեկտիվ եւ ճիշտ գնահատական տալու համար պետք է տիրապետես հանցագործության ստատիստիկային, դինամիկային գոնե երկու-երեք տարվա ընթացքում: -Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերը արդեն մտահոգիչ են: -Ուրեմն մեկընդմիշտ հիշե՛ք՝ հանցագործությունները բոլորը անխտիր սոցիալական երեւույթ են հասարակության մեջ, եւ հանցագործության հիմնական պատասխանատուն ոչ թե փոքրիկ կամ մեծ ոստիկանական կառույցն է, այլ գործող իշխանությունն է: Կոնկրետ հանցագործությունների բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանության վրա է, հանցագործների հետախուզման ձերբակալման ամբողջ գործողությունները ոստիկանների պատասխանատվությունն է, բայց կրկնում եմ՝ ամբողջ հանցագործության աճը, տեսակը, դինամիկան գործող իշխանությունների պատասխանատվության խնդիրն է:
ամբողջությամբ՝ կայքում