Պարզվում է՝ կանացի և տղամարդու ածելիների միջև տարբերություն իսկապես կա, դա պետք չէ անտեսել: EnterTrain-ը ներկայացնում է երբեք ձեռքը տղամարդու ածելի չվերցնելու 3 ծանրակշիռ պատճառ:
1. Շեղբերի թիվը

Տղամարդու ածելին նախատեսված է դեմքի, կոշտ մազածածկույթի համար, ուստի ավելի շատ շեղբեր ունի: Այդ ածելին ավելի որակյալ է լինոմ, բայց շեղբերի ավելի մեծ թիվը մեծացնում է ոչ մեծ վնասվածքների և գրգռվածության ռիսկը:
2. Ձևը

Կնոջ մարմնի կորություններն ավելի սահուն և փափուկ են, քան տղամարդկանց դեմքի անկյունները: Ուստի կանացի ածելու գլխիկն ավելի շարժուն և կլորավուն է, ինչը թույլ է տալիս հասնել ամենադժվարհասանելի մասերին:
3. Պաշտպանիչ շերտ

Դրա բաղադրությունը տարբերվում է տղամարդու ածելուց և ավելի հարմար է կանացի նուրբ մաշկին: