Հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսսաին (Տապասիա) նկարահանվել է հայկական հոլովակում
LifeԲոլիվուդյան դերասանուհի Ռաշմի Դեսաին, որին հեռուստադիտողը ճանաչում է որպես «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիա, նկարահանվել է Վարդան Սարգսյանի նոր՝ «Աղջիկները շատ տարբեր են» երգի տեսահոլովակում: Այս մասին երգիչ-հաղորդավարը պատմել է NEWS.am STYLE- ին․
«Երգի հեղինակներն Էդգար Ալեքսանյանն ու Ավետ Բարսեղյանն են: Այո, տեսահոլովակում նկարահանվել է Ռաշմի Դեսաին, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»,-նշեց Վարդանը՝ հավելելով, որ Ռաշմին հեշտությամբ է համաձայնվել համագործակցել իր հետ։
մանրամասն՝ կայքում