Պատասխանատվության են ենթարկվել հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակած «ջիգիթները»
ԱշխարհՄոսկվայի մայրուղիներից մեկի վրա կրակոցներ իրականացրած հարսանեկան շարասյան վարորդներին ենթարկել են վարչական պատասխանատվության: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սոֆյա Խոտինան:
«Հարսանեկան շարասյան ավտոմեքենաները վարող ութ վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ոստիկաններն իրավախախտների դեմ 17 վարչական զեկույց են կազմել»,- ասել է Խոտինան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հարսանեկան շարասյան մասնակիցները Bentley, Maybach և 3 Porsche մակնիշի մեքենաներից կրակ են բացել ՌԴ մայրաքաղաքի հարավում գտնվող «Ցարիցինո» այգու շրջանում: