Ի՞նչ արժի աշխարհի ամենաարագ մեքենան
ԱշխարհCNN-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց մարդատար ավտոմեքենան, որը փողոցային երթևեկության համար նախատեսված ամենաարագ մոդելն է:
Ֆրանսիական Bugatti Chiron սուպերքարը համալրված 1500 ձիաուժ հզորություն զարգացնող շարժիչով, որի շնորհիվ 100 կմ/ժամը մեքենան հաղթահարում է 2.5 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագությունը կազմում է 418 կմ/ժամ:
Մեքենան առանձնանում է ոչ միայն տեխնիկական բնութագրիչներով, այլև աչքի ընկնող ու գրավիչ տեսքով, հարմարավետությամբ և կառավարման համակարգով:
Մեքենան երկտեղանի է, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում մեծ տարածք զբաղեցնող սրահի կառավարումը: Ինտերիերն ամբողջությամբ պատված է կաշվով:
Շքեղ դասի ամենաարագ մեքենայի արժեքը կազմում է 3 մլն դոլար: