Փոթորիկ մի գավաթ ջրում․ Մոսկվան չափազանց լուրջ է վերաբերվել Երևանում կատարվողին
ՀասարակությունԱռաջին / Մոսկովյան Политком.ru լրատվական-վերլուծական կայքում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Декоммунизация: made in Armenia» ծավալուն հոդվածով անդրադարձել է Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության առաջարկությանը մայրաքաղաքի բոլշևիկյան շրջանի գործիչների անունները կրող փողոցների անվանափոխության վերաբերյալ:
Մինչ Հայաստանում որոշ փորձագետներ այս նախաձեռնությունը համարում են կեղծ օրակարգ, իշխանամերձ մտավորականները սվիններով են ընդունում «Ելք»-ի առաջարկը՝ մոսկովյան փորձագիտական ու նաև նրանց հետևում կանգնած պաշտոնական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ այս ամենն ուկրաինական սցենարի երևանյան դրսևորումներն են և տեղավորվում են ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականության համատեքստում:
Բնականաբար, այս վարկածը շարժում է հայաստանցիներիս ծիծաղը, որովհետև Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակները միանգամայն տարբեր են և նույնիսկ չունեն որևէ նմանություն: Ուկրաինայում պետական մակարդակով վարվում է ռուսական ազդեցությունից, օկուպացիայից ձերբազատվելու քաղաքականություն, և դեկոմունիզացիան դրա բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է:
Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը միանգամայն տեղավորվում է Եվրասիական գծի մեջ և բոլոր սկզբունքային հարցերում համաձայնեցված է Մոսկվայի հետ: Նույնիսկ ավելին՝ Հայաստանում դեռ չկա խորհրդարանական որևէ խմբակցություն, որն ապագաղութացումը հռչակած լինի քաղաքական առաջնահերթություն:
շարունակությունը՝ կայքում