Հրդեհ Մալաթիայում
ՀասարակությունԵրևանի Րաֆֆու փողոցում գտնվող Մալաթիա տոնավաճառի գորգերի շուկայի մոտակայքում գտնվող խանութում օգոստոսի 21-ին հրդեհ է բռնկվել: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել 18:58-ին և 1 ժամ անց պաշտոնական հաղորդագրություն տարածել:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին: Հրդեհի պատճառի մասին ԱԻՆ-ը դեռևս տեղեկություններ չի հաղորդում: