Կարեն Կարապետյանի ուշագրավ հայտարարությունը
ՔաղաքականությունԱռաջին / Խորհրդարանական ընտրություններին հաջորդած Հայաստան-ԵՄ ճգնաժամից հետո Կարեն Կարապետյանը իշխանության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով երեկ վերահաստատել է, որ նոյեմբերին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության շրջանակային համաձայնագիրը:
«Մենք գնում ենք ստորագրման»,- «Բազե» հավաքին մասնակցելուց հետո Ծաղկաձորում հայտարարել է վարչապետը: Այս լակոնիկ հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով և ունի մի քանի ենթաշերտ: Նախ՝ շուտով բոլորում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին, և սա, ըստ էության, նրա առաջին քաղաքական հայտարարությունն է, եթե, իհարկե, չհաշվենք Կարապետյանի մի քանի կցկտուր կարծիքները 2018-ի վերաբերյալ:
Հենց այս առումով էլ Կարապետյանի հայտարարությունն ուշագրավ է դառնում, որովհետև նա ռուսամետ գործչի համբավ ունի, անցած մեկ տարում պաշտոնական այցերը սահմանափակել է եվրասիական տարածքով և ահա, հայտարարում է, որ Հայաստանը հաստատակամ գնում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման:
շարունակությունը՝ կայքում