Իրավիճակը կտրուկ փոխվում է
Բաց մի թողեք
Լրագիր / Իսկ հնարավո՞ր է ավելի խորը հարաբերություն Արեւմուտքի ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ում բոլո՞րն են Հայաստանին սպասում գրկաբաց, մեկ ամիս առաջ Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հարցերին հարցով պատասխանում էր Սերժ Սարգսյանը:
Դրանից ընդամենը մեկ ամիս հետո Վրաստանում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությանը Հայաստանի մասնակցությունը հավասարակշռեց իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի համար արտաքին մանեւրի բավական մեծ դաշտ ապահովեց: Դա արդեն նկատելի է զորավարժություններին հետեւած իրադարձություններից: Ընդ որում, խոսքը ռազմա-քաղաքական բավական ընդգրկուն իրողությունների մասին է:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Հայաստանի միակողմանի արտաքին կողմնորոշումը Հայաստանը խոցելի էր դարձրել ռազմա-քաղաքական առումով, նկատի առնելով Ռուսաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների բավական բարդ ու գրեթե անլուծելի կծիկը: Դրանք բնականաբար կապված չեն միայն հայկական խնդիրների հետ եւ ընդգրկում են խնդիրների լայն շրջանակ՝ Սիրիա, էներգահաղորդակցություններ, քրդական խնդիր եւ այլն:
շարունակությունը՝ կայքում