«Ես կասկածում եմ, որ Հայաստանն ինքն իրեն վատություն է արել». վրացի քաղաքագետ
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն
Պարոն Վասաձե, վերջերս Վրաստանում անցկացվեցին ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց մասնակցել է նաև Հայաստանը։ Ձեր կարծիքով՝ արդյոք այս մասնակցությունն մեսի՞ջ էր՝ ուղղված Ռուսաստանին և Արևմուտքին։ Օրինակ՝ ռուս քաղաքական վերլուծաբան Կոլերովն ասում է, որ Հայաստանը դրանով վատություն է արել իրեն, հիմա թող դիմի ՆԱՏՕ-ին, որ իրեն հաշտեցի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Ես կասկածում եմ, որ Հայաստանը դրանով իրեն վատություն է արել։ Հայաստանը համարել է, որ անհրաժեշտ է մասնակցել այդ զորավարժություններին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է մասնակցել ցանկացած զորավարժությունների, որոնց անհրաժեշտ կհամարի։ Ինչ վերաբերում է այդ հարցի քաղաքական բաղադրիչին, ապա Կրեմլում պետք է հարցն իրենց մեջ փնտրեն, թե ինչու Հայաստանը հաշվի չի նստել իրենց կարծիքի հետ և որոշել է մասնակցել այդ զորավարժություններին։ Ինչու ընդհանրապես այսօր Կրեմլի անունը դառնում է ավելի ու ավելի քիչ ծանրակշիռ, անգամ նրա ամենամոտ դաշնակիցների համար։ Այս հարցերն իրենց պետք է տան ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։
Այսինքն՝ այդ մասնակցությունը Ռուսաստանին ու Արևմուտքին ուղղված մեսի՞ջ էր։
Միանշանակ դա մեսիջ էր Մոսկվային, իսկ Արևմուտքը ամեն բան շատ լավ հասկանում է։
շարունակությունը՝ կայքում