Ոտքերն ու աջ ձեռքը ականի պայթյունից կորցրած մայորը ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
ՀասարակությունՍարգիս Ստեփանյանը պատերազմով անցել, զույգ ոտքերն ու աջ ձեռքը ականապատ դաշտում է թողել, բայց պայքարելու ու ապրելու ուժը չի կորցրել մայոր Ստեփանյանը: Հիմա ռեկորդակիր է. մի ձեռքով 32 կիլոգրամ կշռաքարը 13 անգամ բարձրացնում է:
2014թ. օգոստոսին ադրբեջանցիների հետախուզա-դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված և չեզոք գոտում շրջափակված ծառայակից ընկերոջը դուրս բերելու հրաման է ստանում, որի ժամանակ հակահետևակային ականի պայթյունից կորցնում է զույգ ոտքերը և մեկ ձեռքը:
Սարգիս Ստեփանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել է «Հայկյան» մրցանակ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ մարտական սխրանքի դրսևորման և անմնոցորդ նվիրումի համար։