Ղարաբաղյան գոտու ապառազմականացումը գերտերությունների օրակարգում է
ՔաղաքականությունԼրագիր / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է Բանակ 2017 ռազմարդյունաբերական վեհաժողով-ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվելու է ռուսական նորագույն սպառազինությունը: Թե ինչ է Հայաստանին հետաքրքրելու այդ սպառազինությունից, չի բարձրաձայնվում: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆինանսների նախարարը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Մոսկվայի հետ ռազմա-տեխնիկական նոր վարկի շուրջ: Չի բացառվում, որ Բանակ 2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական կողմը իր համար կհստակեցնի վարկի «բովանդակությունը»:
Ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Ադրբեջանը: Ընդ որում, ի տարբերություն Երեւանի, Բաքուն Ռուսաստանի «կանխիկ» հաճախորդների ցանկում է, զբաղեցնելով նշանակալից տոկոս, համենայն դեպս դատելով նախորդ գործարքների ծավալներից:
Ստեղծվում է բավական հետաքրքիր մի իրավիճակ, հատկապես սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքի հանդիպմանն ընդառաջ: Այդ հանդիպմանը պետք է քննարկվի Սարգսյան-Ալիեւ հանդիպման հարցը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել էր, որ դրա վերաբերյալ կարվի հայտարարություն:
շարունակությունը՝ կայքում