Հայերեն


Ադրբեջանական դպրոցում 3 տղաներ տարիներ շարունակ բռնաբարել են համադասարանցի աղջկան

Աշխարհ

Ադրբեջանում համագյուղացի ու համադասարանցի 5 տղաներ 3 տարի շարունակ բռնաբարել են աշակերտուհու և կատարվածը տեսանկարահանել՝ հետագա շանտաժների համար:
Դեպքը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանում: Ահա թե ինչ է օրերս լրագրողներին պատմել բռնաբարված ու բոլորի կողմից մերժված աշակերտուհին:
«Առաջին անգամ դա տեղի է ունեցել 9-րդ դասարանում: Դասերից հետո բոլորը գնացին, իմ դասարանցի Մուրադը բռնեց ձեռքս ու ասաց, որ սպասեմ, Ռասիմն ուզում է ինձ հետ խոսել: Ես փորձեցի դուրս գալ, բայց Ռասիմը բռնեց մազերիցս ու խփեց վզիս: Ասաց՝ արա ինչ կասեմ: Մուրադը դուռը փակեց: Ես նրան խնդրում էի դուռը բացել ու օգնել ինձ, սակայն նա ասաց, որ ամեն ինչ Ռասիմի ասածով է լինելու: Ես լալիս է ու աղաչում, որ չնկարեն ինձ, բայց Ռասիմը նկարում էր: Նա ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ, հետո անդադար սպառնում էր, որ եթե իր ասածները չանեմ, տեսանյութը կտարածի:
Դրանից հետո նա այդ տեսանյութը ցույց էր տվել իմ մյուս համադասարանցի Քամիլին: Քամիլն եկավ ու ասաց, որ եթե ես նրա հետ սեռական կապի մեջ չմտնեմ, իմ նկարներն ու տեսանյութերը կհրապարակի: Ես վախից անում էի այն, ինչ ասում էին:
Քամիլը ևս ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ ու տեսանկարահանեց ամեն ինչ: Նույն սպառնալիքներով ինձ բռնաբարում էին դասարանի 5 տղաներ:
Ես ամոթից ոչ ոքի ոչինչ չէի ասում, մինչև որ Ռասիմը տեսանյութը հրապարակեց Youtube-ում: Ու թեև այն շատ շուտ ջնջել էին, բայց իմ մայրն ու տատիկն ամեն ինչ մասին հասցրել էին տեղեկանալ:
Դրանից հետո դպրոցում ինձ տեսնել չէին ուզում: Աղջիկներն ինձ անբարոյական էին համարում ու դուրս պրծած լիրբ: Ոչ ոք չէր ուզում ինձ լսել: Ես էլ դպրոց չգնացի: Նստեցի տանն ու մտածում է միայն ինքնասպան լինելու մասին:
Իմ դեմ էր անգամ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը: Նա ասում էր, որ ես եմ մեղավոր և պետք է ամեն ինչի մասին պատմեի հենց առաջին դեպքից հետո: Ինձ բռնաբարել են 3 տարի, սակայն ես դա իմ ներսում եմ պահել, միայն օրագրիս մեջ էի գրում, որ իմ մեռնելուց հետո կարդային: Այդ օրագիրը միշտ սեղանիս վրա էի թողնում, մտածում էի, որ գոնե մայրս կկարդար ու ինձ կօգներ, բայց այդպես չեղավ»:
Աշակերտուհու մայրն, ով այժմ դստեր հետ հեռացել է գյուղից, լրագրողներին պատմել է հետևյալը. «Ես ամուսնացել եմ 1995-ին, ծնվել է աղջիկս: Երբ նա սովորում էր 5-րդ դասարանում ես նրան գրպանի փող էի տալիս, Ռասիմը նրան վախեցնում էր ու վերցնում գումարը: Ես բողոքեցի ուսուցիչներին, 2 անգամ խոսել եմ Ռասիմի ծնողների հետ: Հենց նա է առաջինը բռնաբարել իմ աղջկան, նկարել ու տարածել: Բայց այդ մարդը դեռ ազատության մեջ է: Նա շատ աղջիկների է առաջարկել իր հետ սեռական կապի մեջ մտնել դպրոցում: Ուսուցիչներն են ինձ պատմել: Նրանք ամեն ինչ տեսել ու իմացել են, սակայն ոչինչ չեն ձեռնարկել:
Աղջկաս հետ կատարվածի մասին ես ոչինչ չեմ կասկածել, ինքս էլ ընտանիքում խնդիրներ ունեի: Այնինչ ուսուցչուհիները հետո ինձ պատմել են, որ նա ամբողջ ժամանակ լացել է ու ոչ մեկի հետ չի շփվել: Հետո հասկացա, որ աղջիկս միայն ինքնասպանության մասին է մտածում: Երբ ամեն ինչ պարզվեց, ամբողջ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ: Նրանք պահանջում էին, որ ես՝ որպես մայր, վերջ դնեմ իմ աղջկա կյանքին: Նրանք ասում էին, որ ես դա անեմ անցավ, ասենք՝ մեծ քանակությամբ քնաբեր տամ, կամ էլ գազի արտահոսքով խեղդեմ: Բայց ինչ էլ լիներ, նա իմ երեխան է, և մի գիշեր ես ճամպրուկներս հավաքեցի ու աղջկաս հետ փախա գյուղից, որովհետև այնտեղ համագյուղացիների հետ մնալն արդեն իսկ շատ վտանգավոր էր: Ամուսինս էլ պահանջում էր, որ դուրս անեմ տնից աղջկաս: Ասում էր՝ թող բոլորը տեսնեն, որ մենք դրան տնից վռնդել ենք, այդ ժամանակ ես քո մոտ կմնամ: Երբ ես հրաժարվեցի, նա հեռացավ ինձնից:
Երբ ես դիմեցի ոստիկանություն, Ռասիմի ծնողները եկան իմ աղջկա հետ ամուսնանալու առաջարկով: Բայց ես չհամաձայնեցի, նրան մի ամսից դուրս կանեին, հենց որ ես ցուցմունքս ետ վերցնեի: Նրանք ինձ անգամ կաշառք են առաջարկել դրա համար՝ 30 հազար մանաթ»:
Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրներն, այս հանցաքի մեջ կասկածվող բոլոր 5 անձինք դեռևս ազատության մեջ են: Ադրբեջանում Երեխաների միության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք մինչև վերջ են գնալու և հասնելու են արդարադատության:

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. Վարդևանյան
Ամենադիտված