Ոչ ոք չի հարցնի՝ ինչու՞ Մովսեսը նախարար
Քաղաքականություն«Հրապարակ»-ը գրում է․
ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, այսօ՛ր է կարծես ավելի պարզորոշ ուրվագծվում, թե ինչու նշանակվեց: Բոլոր հարցականները ու նրա՝ Հայաստան բերելու հարցը կարծես սկսում է պարզել:
Հասկանում ես՝ որևէ մեկի պաշտոնի հարցը ժամերի, օրերի, ամիսների ընթացքում չի լուծվում: Կան հեռանկարային պաշտոններ, որոնք պահանջում են հասունացում: Ու այսօր կարծես հասունացման այն պահն է, երբ ոչ ոք չի հարցնի՝ Սեյրան Օհանյանից հետո ինչու՞ Մովսեսը նախարար և ոչ մեկ ուրիշը:
Դրա համար ժամանակին բավականին լուրջ հիմքեր են գցվել, հանրության գիտակցության մեջ որոշակի ներդրում է կատարվել:
Մյուս կողմից օդում կմնար կախված՝ ինչու՞ Մովսես Հակոբյանը 2015-ին նշանակվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀԳ Սա այն դեպքն է, երբ արտաքին երանգավորումը բավարարում է ներքին բովանդակային գույները լրացնելու: