Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց ԵՏՄ-ից դուրս գալու իր ճանապարհը
ՔաղաքականությունԼրագիր / ԵԼՔ դաշինքի առաջնորդներից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել Հայաստանի տնտեսական հեռանկարի վերաբերյալ, վերնագրելով այն «Հայաստանը տնտեսական բումի նախաշեմին»: Նրա հոդվածը գուցե ունի բավական հավակնոտ, պաթետիկ վերնագիր, հատկապես հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, բայց հոդվածը տվյալ պարագայում ուշագրավ է իր քաղաքական ենթատեքստով: Այն գործնականում Նիկոլ Փաշինյանի անդրադարձն է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, որի մասին արդեն մի քանի շաբաթ բարձրաձայնել են ԵԼՔ-ի մյուս առաջնորդները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը:
Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդրի առաջացումից հետո Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ում Հայաստանի շահը ոտնահարված է, խախտված է տնտեսական ազատության սկզբունքը, եւ Հայաստանն այդ դաշինքում չունի անելիք: Մարուքյանը հայտարարեց, որ նախաձեռնելու են ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Նրան սատարեց Արամ Սարգսյանը, հայտարարելով, որ դա ԵԼՔ-ի օրակարգի հարց է:
շարունակությունը՝ կայքում