Պարզվել են 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում: Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., ով հայտնել էր, որ նույն օրը փողոցում փորձել են հափշտակել իր պարանոցի շղթան, դիմադրել է,որի ժամանակ էլ դանակահարվել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի իրական հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ իրականում որևէ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, և նա ծանր մարմնական վնասն ստացել է վիճաբանության ընթացքում: Պարզվել է նաևենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողը մասնավոր զրույցներում կարծիք է հայտնել, թե իր կորած հեռախոսն իրականում գողացել է համաքաղաքացին՝ ծնված 1989թ., ինչի մասին վերջինս իմացել է ևպարզաբանումներ պահանջել։ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ 1985թ. ծնված տղամարդը դանակահարվել է։ Կասկածյալը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: