Աբսուրդային սյուրպրիզներ Հայաստանի համար
ՔաղաքականությունՀայելի / «Ուրախալի» լուրեր են ստացվում ԵԱՏՄ-ի շուրջ… Պարզվում է Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ: Այս լուրը ավետել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին՝ Իզմիրում անցկացվող 86-րդ միջազգային բազմաոլորտ ցուցահանդեսի ժամանակ։
«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,-ասել է Զեյբեկչին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցած տարվա ապրանքաշրջանառության ծավալի 30 տոկոս աճը դեռևս միայն սկիզբն է։
Փաստորեն, ԵՄ-ի հետ օրեցօր հարաբերությունները փչացնող Էրդողանին Ռուսաստանը կարողանում է գրավել: Սա ինքնին, ուշագրավ փաստ է պաշտոնական Երևանի համար, որը ԵԱՏՄ-ի հետ «կապեց» ճակատագիրը, որպեսզի անվտանգությունն ապահովի ու Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին զերծ պահի պատերազմ սկսելուց:
Բայց արի ու տես, որ հնարավոր է՝ Հայաստանը ստիպված լինի Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ մեկ միությունում լինել, այն էլ` այդ երկրի հետ փակ սահմանի առկայության պայմաններում, ինչն, իսկապես, աբսուրդային կլինի:
շարունակությունը՝ կայքում