EnterTrain-ը ներկայացնում է 7 հնարամիտ լուծում սանրվածքների համար, որոնք պետք է յուրաքանչյուր աղջիկ իմանա: Իդեալական է նրանց համար, ովքեր ժամանակ չունեն:
1. Անհրաժեշտ կլինի մազերի արդուկ և 3-7 րոպե ժամանակ: Մազերդ սկսիր մեջտեղից փաթաթել, և սանրվածքդ ավելի երկար կպահպանվի:

2. Որպեսզի պոչը բարձր լինի և չկախվի, մի քանի մազակալ օգտագործիր այն բարձրացնելու համար:

3. Հրաշալի լուծում է երկար մազերի համար:

Մազերդ հյուսած հարդարիր, հետո արձակիր:
4. Մազերդ գիշերը ռետինով կապիր, առավոտյան պարզապես հանիր այն և հրաշալի արդյունք կստանաս:

5. Մազերդ բաժանիր վերևի և ներքևի մասերի: Վերևի հատվածով վրայի շերտը կապիր, ներքևի մազերդ պոչ կապիր:

6. Եթե երազում ես չոլկա ունենալ, բայց չես ուզում մազերդ կտրել, կրկնիր նկարում պատկերված հնարքը:

7. Ալիքաձև մազերի համար մազերդ լվա, մազերիդ ծայրերին ֆիքսելու համար գել կամ մուս քսիր, չորացնելու համար դիֆուզոր օգտագործիր:
