«Չեղած բանի մասին չեմ պատրաստվում պարզաբանում տալ». ոստիկաններն այցելել են Շշերի Մելոյին
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«ՀԺ» / ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել էր ուսումնասիրել ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակման տեղեկությունները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից այսօր հետաքրքվեցինք, թե ուսումնասիրության արդյունքներն արդեն հայտնի՞ են, թե ոչ:
Ի պատասխան մեր հարցին՝ ոստիկանությունից ասացին, որ ոստիկանության ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ չեղած բանի մասին չի պատրաստվում պարզաբանում ներկայացնել:
Չնայած դրան, ՀՀ ոստիկանությունից ասացին նաեւ, որ վիճաբանության վերաբերյալ հրապարակման տեղեկությունները ուսումնասիրվում են:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։
շարունակությունը՝ կայքում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram