Ինչու՞ հանկարծ շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջվա քրեական բախման լուրը
Բաց մի թողեք
Առաջին / Ինչն է պատճառը, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի աշխատասենյակում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը հիմա է շրջանառության մեջ դրվել, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում, գրում է «Փաստինֆո»-ն:
Օրեր առաջ կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց, թե քրեական աշխարհում հայտնի մի խումբ անձինք այցելել են ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (առավել հայտնի Շշի Մելոյի անվամբ) աշխատավայր և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:
Նույն այդ լուրերի համաձայն՝ պատգամավորը մերժել է առաջարկը, ինչն էլ պատճառ է հանդիսացել փոխադարձ վիրավորանքների, ապա նաև՝ ծեծկռտուքի:
Նշվում է նաև, որ վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին, սակայն «գողականները» ևս «դաս են ստացել» Մանուկյանի աշխատակիցների կողմից:
Իսկ մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին իր իսկ աշխատասենյակում հարվածողն էլ եղել է քրեական հեղինակություն ազատանցի Պետոն, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նախօրեին ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ ոստիկանապետը հանձնարարարել է ստուգել շրջանառվող տեղեկությունները։
շարունակությունը՝ կայքում