«Լավ տեղ է... մի հատ երևանցի չկա... Կարելի է հանգստանալ»
Blogasekose-ն գրում է․
Արցախում գտնվող դերասան Հովհաննես Ազոյանը հումորային գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.«Լավ տեղ է Ստեփանակերտը... մի հատ երևանցի չկա... կարելի է հանգստանալ»: Ինձ այս գրառումը հիշեցրեց հայտնի անեկդոտը, երբ Առաջին տիկինը նախագահին ասում է. «Այ մարդ, բոլորը գնում են երկրից՝ դրսում ապրելու, արի մենք էլ գնանք...»: Նախագահն էլ պատասխանում է. «Այ կնիկ, մենք գնանք, ախր, բոլորը հետ կգան...»:
Իրականում կարևոր չէ, թե իմ հիշած անեկդոտը ում մասին է, չնայած Հովհաննես Ազոյանի հումորային գրառման տակ լավ էլ քաղաքականացված մեկնաբանություններ կան, բայց ինձ այս մեկը դուր եկավ, որը, վստահ եմ, նույնպես հումորով է գրված.
«Երևանն էլ է լավ տեղ ու կարելի է հանգստանալ, եթե մի հատ ղարաբաղցի չլինի, հը՞...»։
Ա. Մաթևոսյան