Կա՞ մեկը, ում չեն զգուշացրել, որ ուտելուց անմիջապես հետո պետք չէ լողանալ և պատճառը պարզաբանելու փոխարեն պարզապես ավելացրել են, որ վտանգավոր է: EnterTrain-ը ներկայացնում է բրազիլացի բժիշկ Պաուլո Կամիսի բացատրությունը հարցի առնչությամբ:
Ուտելուց անմիջապես հետո լողանալը կարող է հանգեցնել մարսողական ակտի խանգարման և ընդհանրապես՝ մարսողության կանգի:
Բժիշկը պարզաբանում է, որ իրականում դրա պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է ուտելուց հետո, ոչ թե ջուրը, ինչպես կարծում են շատերը: Չի կարելի ո՛չ ցնցուղ, ո՛չ էլ լոգանք ընդունել ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով:
«Խնդիրը արյան կտրուկ հոսքն է, որ առաջացնում է տաք ջուրը»,- ասում է բժիշկը: Արդյունքում ստամոքսից արյան արտահոսք է առաջանում դեպի մաշկը, ինչը դանդաղեցնում է մարսողական գործընթացը և հանգեցնում կանգի:

Մարսողության կանգը իր հերթին կարող է առաջացնել գլխուղեղում թթվածնային քաղց, սառը քրտինք, գլխացավ և ուշաթափություն: Հազվադեպ հնարավոր է նաև մահացու ելք լինի: «Սովորաբար դա պատահում է նրանց հետ, ում մոտ արդեն առկա են արյան շրջանառության խանգարում կամ առողջական այլ խնդիրներ»,- ասում է բժիշկը: