Ընկերուհու վրա բարկացած ընկերը հրկիզել է նրա ավտոմեքենան
ՀասարակությունՆախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երեւանում։ Ուշ երեկոյան հրկիզել են «Մերսեդես С» կարգի ավտոմեքենա, որը պատկանում է երիտասարդ մի կնոջ։
Կատարվածը թերեւս սիրո ու վրեժխնդրության հողի վրա ծայրահեղ քայլ է. համենայնդեպս կասկածներ կան, որ հրկիզման հեղինակը կնոջ նախկին ընկերն է։
Հրկիզումն իրականացվել է բենզինի միջոցով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, կատարվում է հետաքննություն: