15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից ու ողջ մնացել
ԱշխարհՄոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից և ոչ միայն ողջ է մնացել, այլ նաև զերծ է մնացել լուրջ վնասվածքներից: Այս մասին հայտնում է Mash Telegram-ի ալիքը: Դեպքին նախորդել է ծնողների հետ վիճաբանությունը: Ծնողներն, աղջկան տեսնելով բակում ալկոհոլ օգտագործելիս, որոշել են նրան պատժել և փակել են սենյակում: Աղջիկը չի համակերպվել տնային կալանքի հետ և որոշել է պատուհանից փախչել ընկերների մոտ, սակայն ոտքը սայթաքել է, և ընկել է 9-րդ հարկից: Նա միայն մի քանի կապտուկ և կողոսկրի կոտրվածք է ստացել: Անկումը մեղմել են պատուհանի տակ գտնվող ծառերը: