Զոհեր և վիրավորներ. խանդի հողի վրա մասսայական սպանդ՝ Ռուսաստանում
ԱշխարհՌուսաստանում՝ Նիժնի Նովգորոդ քաղաքի «ԳԱԶ խումբ» ավտոմոբիլային գործարանում, անհայտ անձը հարձակվել է աշխատակիցների վրա: Դեպքի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է NTV.ru-ն:
Նշվում է, որ հարձակվողը, ով 41 տարեկան է, ևս նույն գործարանում է աշխատում, իսկ դեպքը տեղի է ունեցել հերթապահությունը հանձնելու ժամանակ: Հանցագործին կարողացել են ձերբակալել:
Երկու վիրավորներին հոսպիտալացրել են: Նրանց վիրահատել են: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հաղորդվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու հաձակումը պայմանավորված է եղել խանդով: Նա սպանել է 1976 թ.-ին ծնված իր ծանոթուհուն, ինչպես նաև գործարանում աշխատող երկու այլ տղամարդու՝ 1966 և 1961 թթ.-ին ծնված: