Էդիկ Օսետրինայի որդուն հրաժարվել են «օրենքով գող» ճանաչել (լուսանկարներ)
ԱշխարհԱզգությամբ հայ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի, ով առավել հայտնի է Էդիկ Օսետրինա կամ Թբիլիսկի մականուններով, ազատության մեջ հայնվելուց 10 օր առաջ նրա որդու` Սերգեյ Ասատրյանի վերակարգման հարցում խնդիրներ են առաջացել: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:
Օսետրինա կրտսերին «գող» չճանաչելու մասին հրահանգավորումը արվել է «օրենքով գող» Վիկտոր Ժարինովի` Ցեզարի կողմից:
Նշվում է, որ քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Սերգեյ Ասատրյանը «օրենքով գող» անվանվելու իրավունք չունի սկսած 2013 թ.-ի մարտից, երբ իրեն ֆիզիկապես հարվածողներին չպատասխանեց գոնե նույն կերպ:
Հաղորդվում է, որ իրավիճակի հեգնանքով՝ Ասատրյանի հատուցումը պահանջում են իր իսկ հակառակորդները: