26-ամյա արգենտինացին 46 հազար դոլար է ծախսել՝ էլֆ դառնալու նպատակով
ԱշխարհԱրգենտինացի ուսանողը 46 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրաբուժության վրա՝ էլֆի (թզուկ) նմանվելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Հանուն իր երազանքի՝ 26-ամյա Լուիս Պադրոնը ենթարկվել է քթի վիրահատության, ծնոտի լիպոսակցիայի, ինչպես նա աչքերի գույնի փոխման վիրահատության։ Բացի այդ, նա սպիտակեցրել է մաշկն ու մազերը՝ հատուկ նյութերի օգնությամբ։ Այժմ նա ունի արտասովոր բարձր ճակատ, մազերի սրտաձև բացվածք, ինչպիսին «Մատանիների տիրակալը» կինոեռերգության էլֆերինն է։ Առաջիկայում արգենտինացին ծրագրում է փոխել ականջների ձևը, հեռացնել մի քանի կողոսկրեր, փոխել աչքերի ձևն ու երկարացնել վերջույթները։
Վիրահատական ցավը նրան չի վախեցնում, նա ցանկանում է դառնալ ոչ երկրային, երևակայական էակ։