Ինչու է Պուտինը համատեղել Հայաստանի ու Իսրայելի ղեկավարների հետ հանդիպումը
ԱշխարհԼրագիր / Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպելու է Իսրայելի եւ Հայաստանի նախագահներին: Դժվար է ասել, պատահակա՞ն է ստացվել, թե Պուտինը որոշել է իրար հետեւից հանդիպել Իսրայելի եւ Հայաստանի ղեկավարների հետ:
Անցած ամիս Իսրայելը փորձ արեց սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որից Երուսաղեմը միշտ ձգտում էր հեռավորություն պահպանել: Հայաստան եկավ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը, երկու դիվանագիտական փաստաթուղթ ստորագրվեց: Հետաքրքիր է, որ նախարարի այցից հետո անմիջապես սկանդալ ծագեց, երբ իսրայելական լրատվամիջոցներում տեղեկատվություն հրապարակվեց, որ իսրայելցի մասնագետները, որոնք սպասարկում են Ադրբեջանին վաճառած սպառազինությունը, Ղարաբաղում կրակ են բացել առաջնագծի ուղղությամբ:
Բենյամին Նեթանյահուն եւ Սերժ Սարգսյանը կհանդիպե՞ն Սոչիում: Սարգսյանը հարկ չի համարել հանդիպել Հայաստան ժամանած իսրայելցի նախարարին: Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Իսրայելին, որն Ադրբեջանին սպառազինության վաճառքի անվան տակ այդ երկրի տարածքում նորագույն սպառազինություն է տեղակայում: Նեթանյահուն կասի՞, որ Ադրբեջանում տեղակայված իսրայելական սպառազինությունն ուղղված չէ հայերի դեմ:
շարունակությունը՝ կայքում